ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Մասշտաբային պրոբլեմներով զբաղվողների մտածելակերպը տարբերվում է մանր-մունր գործերով զբաղվողների մտածելակերպից

Մասշտաբային պրոբլեմներով զբաղվողների մտածելակերպը  տարբերվում է մանր-մունր գործերով զբաղվողների մտածելակերպից
12.08.2024 | 07:09

Մեծ բան կառավարողների ու փոքր բան կառավարողների մենթալիտետները իրարից կտրուկ կերպով տարբերվում են։

Այսինքն, կառավարման օբյեկտի մասշտաբը ուղիղ գծով որոշում է այդ կառավարումն իրականացնողի մտածելակերպի մասշտաբը։

Նույն ձևով, լուրջ ու մասշտաբային պրոբլեմներով զբաղվողների մտածելակերպն է տարբերվում մանր-մունր գործերով զբաղվողների մտածելակերպից։

Դրա պատճառն այն է, որ մեծ բաների հետ գործ ունենալը մարդկանց մոտ զարգացնում է շատ ավելի ռացիոնալ ու էֆեկտիվ սիստեմային մտածողություն, որն էլ իր հերթին հենված է ռացիոնալ կոմպրոմիսի գաղափարի վրա։

Բանն այն է, որ և՛ մեծ բան կառավարելը, և՛ մասշտաբային պրոբլեմների լուծումով զբաղվելը կապված են բազում գործոնների պայմաններում որոշումներ կայացնելու հետ։

Եվ դա այն պայմաններում, երբ տարբեր գործոններ իրարից տարբեր չափով են ազդում համակարգերի որակի վրա և, բացի դրանից, այդ գործոնները նաև փոխադարձ կապի մեջ են, ինչը նշանակում է, որ դրանցից որևէ մեկի փոփոխությունը շղթայաձև բերում է մյուսների փոփոխություններին։

Դա նշանակում է, որ խնդրո առարկա համակարգերի կառավարումն ու վերահսկողությունը պահանջում է նրա ընթացիկ վարքի անալիզի հնարավորություն, որի նպատակն այն է, որ համակարգի տարբեր գործոնները ներկայացնող պարամետրերի տրված արժեքների դեպքում հնարավոր լինի գնահատել համակարգի վարքն ու դրա որակը, այսինքն, ունենալ համակարգի վարքի անալիզի հնարավորություն։

Իր հերթին, համակարգի վարքի անալիզի հնարավորությունը հիմք է ստեղծում լուծել նաև անալիզի հակառակ՝ սինթեզի պրոբլեմը, որի նպատակն է, հաշվի առնելով համակարգի որակի տարբեր զգայունությունները տարբեր գործոնների նկատմամբ, ինչպես նաև այդ գործոնները քանակապես ներկայացնող պարամետրերի ֆունկցիոնալ կապերը մյուսների հետ, կարողանալ գտնել այդ պարամետրերի այնպիսի կոմպրոմիսային արժեքներ, որոնց ժամանակ համակարգի որակը կլինի առավելագույնը։

Դրան զուգահեռ, պարզ գործերով ու միարժեք լուծումներով զբաղվողները, չբախվելով բազմագործոն բարդ իրավիճակների հետ, չեն էլ պատկերացնում, որ կա մի ուրիշ՝ բազմագործոն ու դրան համապատասխան բազմապարամետրական աշխարհ։

Դրա համար, երբ կյանքի շրջադարձային և անցումային պահերին նման պարզունակ մարդիկ բախվում են իրենց մտածողական կարողություններից վեր պրոբլեմների հետ, դրանք ընկալում են իրենց միաչափ մտածելակերպով։

Խնդիրն ավելի է բարդանում, երբ պարզվում է, որ էլիտա հորջորջվող այն մարդիկ, որոնք պետք է լինեին բազմաչափ և կառավարեին միաչափերին, իրականում իրենք էլ միաչափ են։

Քանի որ, ինչպես ցույց է տվել համաշխարհային պրակտիկան, ներկա պայմաններում նորմալ կյանքի պարտադիր պայմանը բազմաչափ լինելն է, ապա միաչափերի համարյա թե միակ այլընտրանքը ինչ-որ ձևով մեծերի բազմաչափ գործերին խառնվելն է, թեկուզև՝ որոշակի կորուստներով։

Տոկունությունը հո այն չի, որ մեռնելով մի կերպ ապրես, այլ այն, որ դժվարին, կամ համարյա անհնարին պայմաններում լավ ապրես՝ Հին ու Նոր Ջուղաների վաճառականությունը մեզ օրինակ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3951

Մեկնաբանություններ